ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների նոր ցանկը, որտեղ ընդգրկվել են ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի 13 ներկայացուցիչներ եւ Ուկրաինայի արեւելքի 5 կազմակերպություններ: Այս մասին ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում:
Նոր ցանկում ընդգրկվել են Լուգանսկի ԿԸՀ նախագահ Սերգեյ Կոզյակովը, ԼԺՀ-ի առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը, ինչպես նաեւ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի եւս 11 ներկայացուցիչներ, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, պատժամիջոցների նոր ցանկում ընդգրկվել են 5 կազմակերպություններ. «Դոնեցկի Հանրապետությունը», «Ազատ Դոնբասը», «Ժողովրդական միությունը», «Լուգանսկի տնտեսական միությունը» եւ «Խաղաղություն Լուգանշչինայինը»:




























