Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում 3-ամյա երեխան ընկել է հաշմանդամ մորաքրոջ տան պատուհանից։
Թուրքական Millyet-ի փոխանցմամբ՝ Էսքիշեհիրի Գյոքմեյդան թաղամասի շենքերից մեկի մոտ աղբ մաքրող Շուքրու Դենիզը նկատել է, որ շենքից ինչ-որ կոշիկ է վայր ընկնում։ Նա վերեւ է նայել եւ տեսել նաեւ վայր ընկնող երեխային։ Շուքրուն անմիջապես վազել է եւ բռնել ընկնող 3-ամյա Էջրին Է.-ին։
Երեխային բռնելուց հետո նա չի դիմացել եւ գլորվել է գետնին։ Անցորդները անմիջապես շտապօգնություն են կանչել եւ երեխային ու Շուքրուին տեղափոխել հիվանդանոց, սակայն ոչ մեկի մոտ վնասվածք չի հայտնաբերվել։




























