Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ հայտնել, որ Ծափաթաղ-Ջիլ ճանապարհի եզրից 80 մ դեպի Սեւանա լիճ` եղեւնու տակ, 50  նռնակ է թողել: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նույն օրը, ժամը 17.40-ին, նշված վայրում հայտնաբերել է  «ՌԳԴ» տիպի 50 նռնակ` առանց պայթուցիչի:

Նշանակվել է փորձաքննություն: 

Կատարվում է հետաքննություն: