Հայաստանի կումունիստական կուսակցությունը կարեւոր դեր է խաղում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի նախագահ Գենադի Զյուգանովի՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երեւանում ընթացող Հայաստանի Կոմկուսի հերթական 39-րդ համագումարի պատվիրակներին ուղղված ուղերձում:
Ուղերձը կարդաց ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցությունների միության առաջին փոխնախագահ Կազբեկ Տայսաեւը: Զյուգանովի ուղերձում առանձնահատուկ ընդգծվում է, որ նախկին Խորհրդային Միության ժողովուրդները պատրաստվում են միասին նշել մեծագույն տոնը՝ Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 70-ամյակը: Հայ կոմունիստներին նաեւ շնորհավորել են նաեւ Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցությունը եւ ԼՂՀ Կոմունիստական կուսակցությունը:




























