Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում անհայտ հանցագործները ահաբեկչություն են իրագործել, ինչի արդյունքում 4 մարդ է մահացել, եւս 14-ը՝ վիրավորվել են, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Անվտանգության համատեքստում Սինցզյանը Չինաստանի ամենաանկայուն շրջանն է: Չինական իշխանությունների տվյալներով՝ այստեղ գործում է «Արեւելյան Թուրքստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ալ-Քաիդայի» հետ կապի մեջ է կասկածում:

Վերջին կես տարում Չինաստանում մի քանի խոշոր ահաբեկչություն է իրականցվել: Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի իշխանությունները մայիսին հայտարարել էին հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք կշարունակվեն մինչեւ 2015թ. հունիսը: ՉԺՀ-ի հատուկ ծառայությունները ինքնավար շրջանում հատուկ գործողությունների ժամանակ արդեն չեզոքացրել են ավելի քան 30 ահաբեկչական խմբավորումների: