Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրորդ անգամ վետո է դրել գաղտնալսումների մասին օրենքների վրա, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Եթե օրինագծերի փաթեթն ընդունվեր, Վրաստանի ՆԳՆ-ն կարող էր օրինական հիմքով մուտք ունենալ անձնական տվյալներին:
«Մենք վետո ենք դնում այդ օրինագծերի վրա, ինչը նշանակում է, որ գաղտնալսումներ կիրականացնեն լիազոր մարմինները: Գաղտնալսման թույլտվությունները տրամադրելը դատարանի իրավասությունն է: Դա ճիշտ մոդել է, որտեղ գործառույթները ճիշտ են բաշխված»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն կարող է գաղտնալսել պատգամավորների թեկնածուների խոսակցությունները:




























