Ադրբեջանի բնակչի լեզուն կտրել են՝ իրեն անպարկեշտ արտահայտություն թույլ տալու համար:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, կտրել են Լենքորանի բնակչի լեզուն, որը վեճի ժամանակ հայհոյական բառեր է օգտագործել:

Տեղեկատվության համաձայն՝ 40-ամյա Էյվազ Փաշաեւը դանակի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Լենքորանի շրջանային հիվանդանոց: Ոստիկանության Լենքորանի շրջանային  վարչությունում հաստատել են տեղի ունեցածը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել անձնական հակակրանքի հիման վրա:

Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են անցկացվում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: