Թայվանի վարչապետ Ցզյան Իհուան հրաժարական է տվել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Իհուան այդ մասին տեղեկացրել է մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ իր վրա է վերցրել տեղական ընտրություններում իր կուսակցության պարտության պատասխանատվությունը:

Նշվում է, որ իշխող կուսակցությունը կորցրել է իր դիրքերը Թաիվանի 6 վարչական շրջաններից 5-ում, հաղորդում է Gazeta-ն:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 29-ին երեկոյան: