Հայաստանի կոմկուսի 39-րդ համագումարի արդյունքում, որը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 29-ին, կուսակցության ղեկավարությունը վերընտրվել է:

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար է վերընտրվել Տաճատ Սարգսյանը, Կենտկոմի քարտուղարներ են ընտրվել Երջանիկ Ղազարյանը, Գագիկ Մանուկյանը, Դոնարա Նալբանդյանը եւ Անդրանիկ Ղուկասյանը:

Բացի նրանցից, ՀԿԿ կենտկոմի բյուրոյի անդամներ են դարձել եւս 8 հոգի: Կարելի է արձանագրել, որ ՀԿԿ ղեկավարությունը փաստացի մնացել է անփոփոխ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Երեւանում, կառավարության նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հայաստանի կոմկուսի 39-րդ համագումարը: