Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին առաջարկել է երկրում ազգային արժույթ մտցնել, գրում է La Stampa-ն:

Նախկին վարչապետի խոսքով՝ այդ արժույթը կարող է օգտագործվել եվրոյին զուգահեռ: Այսպիսով Բեռլուսկոնին նախատեսում է վերադարձնել Իտալիայի արժութային ինքնիշխանության մի մասը, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը եւ նրա գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելը պաշտպանել են երկու երկրների տնտեսական միություն ստեղծելու գաղափարը: