Մոլդովայում նոյեմբերի 30-ին անցկացվող խորհրդարանական ընտրություններում ձայների էլեկտրոնային հաշվարկի խափանումներ են եղել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրի Չոկանի խոսքով, ոչ բոլոր ընտրատեղամասերում են համացանցին որակյալ միացում ապահովել: ԿԸՀ ղեկավարը, սակայն, անհանգստության առիթ չի տեսնում, քանի որ «էլեկտրոնային ռեգիստրն այդ ընտրություններում պարզապես փորձարկվում է, իսկ քվեարկության արդյունքները հաշվվում են ավանդական եղանակով»:
ԿԸՀ-ն ձեռքով է ձայների հաշվարկ կատարում: Յուրի Չոկանի խոսքով, ժամը 10:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 115 մարդ կամ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 4.2%:
Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունն արդեն մտահոգություն է հայտնել այդ փաստի առիթով:
Հիշեցնենք, որ Մոլդովայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 20 կուսակցություններ, մեկ բլոկ եւ 4 անկախ թեկնածու:




























