Գերմանիայի կառավարությունը մտադիր է կանխել գաղտնի տեղեկության հոսքը եւ երկրի լրատվամիջոցներում դրա հրապարակումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական Spiegel պարբերականին:

Խոսքը նաեւ տեղեկություններ հաղորդողների դեմ դատախազություն ներկայացրած հայցերի մասին է, որոնց թվում քիչ չեն գաղտնի տեղեկություններին մուտք ունեցող Բունդեսթագի պատգամավորները:

«Կառավարությունը կարծում է, որ լրատվամիջոցներում հրապարակվող գաղտնի փաստաթղթերի թիվը զգալիորեն աճել է: Նաեւ մեծացել է լրագրողների թիվը, որոնք պարբերաբար ձգտում են նման տվյալներ ստանալ»,- գրում է Spiegel-ը:

Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է ազդեցության իրավական միջոցներ կիրառել տեղեկություններ հաղորդողների դեմ: