Մոսկվայում նոյեմբերի 30-ին Մոսկվայում բողոքի ակցիա է սկսվել՝ բժշկական ոլորտի աշխատողների կրճատումների դեմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հանուն արժանավոր բժշկության» խորագրով երթի մասնակիցները քայլելու են Գելեգատսկի փողոցով մինչեւ Դուրովի փողոցի եւ Օլիմպիյսկի պողոտայի խաչմերուկ, որտեղ ցույց է տեղի ունենալու:
Երթի մասնակիցներն առջեւից պաստառներ են տանում. «Միասին՝ հանուն արժանավոր բժշկության», «Բժիշկներ եւ հիվանդներ, միավորվե՛ք», «Ո՛չ բուժհաստատություներում կրճատումների»:
Ռուսաստանի աշխատանքի կոնֆեդերացիայի կազմակերպած ակցիային մասնակցում են նաեւ Ռուսաստանի հանրապետական-Պառնաս կուսակցությունների, «Յաբլոկո», Առաջընթացի կուսակցությունների, կոմունիստական ուղղվածությամբ կազմակերպությունների ակտիվիստներ:
Նշենք, որ միջոցառման անցկացումը համաձայնեցվել է մայրաքաղաքային իշխանությունների հետ:



























