Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) ղեկավար է ընտրվել: Նրա օգտին քվեարկել է կուսակցության անդամների 64.5%-ը: Ընտրություններին մասնակցել է կուսակցության անդամների շուրջ 60%-ը ամբողջ Ֆրանսիայից:
Այդպիսով, Սարկոզին կփոխարինի եռյակին՝ Ֆրանսիայի նախկին վարչապետներ Ալեն Ժյուպեին, Ֆրանսուա Ֆիյոնին եւ Ժան-Պիեռ Ռաֆարենը, ովքեր այս տարվա գարնանը Ժան-Ֆրանսուա Կոպեի հրաժարականից հետո ժամանակավորապես ղեկավարում էին կուսակցությունը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին:
Ժան-Ֆրանսուա Կոպեն հրաժարական էր ներկայացրել 2014 թվականի մայիսին բռնկված սկանդալներից հետո, երբ 2012 թվականի Սարկոզիի նախընտրական արշավի ժամանակ արված կեղծիքների մասին տվյալներ բացահայտվեցին:
UMP-ն երկրի հիմնական աջ-կենտրոնամետ կուսակցությունն է, որը ստեղծվել է 2002 թվականին, նախագահական ընտրություններում Ժակ Շիրակին սատարելու համար: 2004թ. Սարկոզին գլխավորեց այդ կուսակցությունը: Իսկ 2007-ին Սարկոզին, հաղթանակ տանելով նախագահական ընտրություններով, թողեց UMP-ի ղեկավարի պաշտոնը:




























