Դակարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել ակտիվացման, բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, գիտակրթական եւ մշակութային շփումների խրախուսման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Եգիպտոսի վարչապետը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարին՝ Կահիրեի համալսարանում հայագիտության ամբիոնի վերաբացման վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների մասին։