Նոյեմբերի 30-ին Լիոնում անցկացված համագումարի ընթացքում Մարին Լը Պենը վերընտրվել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի պաշտոնում:
Lenta.ru-ն, վկայակոչելով Le Monde-ին, գրում է, որ Լը Պենի թեկնածությունը պաշտպանել է քվեարկողների գրեթե 100%-ը: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է կուսակցության ավելի քան 22 հազար անդամ:
Մարին Լը Պենը «Ազգային ճակատը» գլխավորում է 2011 թվականից: Նա իր հոր՝ Ժան-Մարի Լը Պենի կողմից 1986 թվականին հիմնադրած կուսակցությանն անդամակցում է 2011-ից:
2012 թվականին Լը Պենն ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր: Նույն տարի նա առաջադրվել էր նաեւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, սակայն պարտվեց գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին:




























