Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանել է իրավասու մարմիններին, որոնք ԱՊՀ անդամ պետությունների գերատեսչությունների հետ համատեղ պայքարելու են ահաբեկչության դեմ: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:
«Որպես ահաբեկչության դեմ պայքար իրականացնող Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններ սահմանել ԱԴԾ-ն, ՆԳՆ-ն եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը»,- ասված է հրամանագրում:
Ծառայություններն ԱՊՀ անդամ պետությունների իրավասու այլ մարմինների հետ պայքարելու են ահաբեկչության դեմ:




























