Շվեյցարիայի քաղաքացիները դեմ են հանդես եկել Ազգային բանկի կողմից ոսկու վաճառքի արգելքին եւ ոսկու պաշարները երկիր վերադարձնելուն: Ըստ Vesti.ru-ի, այսպիսին են հանրաքվեի միջանկյալ արդյունքները:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Շվեյցարիայի քաղաքացիները դեմ են արտահայտվել եւս երկու հարցի, որոնք առաջարկվել էին նոյեմբերի 30-ի հանրաքվեին:

Այսպես, բնակչության շրջանում աջակցություն չի գտել միլիոնատերերի ֆիսկալ նախասիրությունների շուրջ արգելքի նախաձեռնությունը: Հարցվածների մեծ մասը հրաժարվել է «սպանել ոսկե ձու ածող հացին», այսինքն՝ հարկային արտոնություններից զրկել արտասահմանյան հարուստներին, որոնք աշխատատեղեր են ստեղծում եւ կանտոնների բյուջե մուտքեր են ապահովում:

Շվեյցարացիները նաեւ դեմ են արտահայտվել ամեն տարի Շվեյցարիա մուտք գործող ներգաղթյալների թվի կրճատման հարցին: Ժնեւի կանտոնում այդ գաղափարին «ոչ» է ասել քվեարկողների 78.6%-ը: