Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի հիվանդանոցներ շուրջ 400 մարդ է տեղափոխվել՝ գետի մեջ քիմիկատների նետումից առաջացած թունավորման ախտանշաններով:
Հիվանդները բողոքում են քնատությունից, շնչառական խնդիրներից, մարմնում ցավից, գլխապտույտից եւ սրտխառնոցից: Այս մասին նշում է հնդկական DNA գործակալությունը:
«Նրանք ինչ-որ քիմիական նյութի ազդեցությանն են ենթարկվել»,- նշել է Ուլհասնագար քաղաքի կենտրոնական հիվանդանոցներից մեկի բժիշկ Աշոք Նանդապուկրարը: Այստեղ շուրջ 300 մարդ է տեղափոխվել:
Միաժամանակ, բնապահպանական տեսչության աշխատակիցները Վալդունի գետից փորձանմուշներ են վերցնում: Ավելի վաղ հրշեջները գետից ջուր էին վերցրել՝ քիմիական նյութերի բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար:




























