Հակառակորդը երեկ՝ հունվարի 14-ին, կրակել է Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել են 4 տների տանիքներ, պատեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Նա նշեց, որ ժամը 11.00-12.00-ի սահմաններում հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ դիպուկահար զենքերից կրակոցներ է արձակել, մոտ մեկ ժամ տեւած փոխհրաձգությունից հետո հակառակորդը լռել է: