Տաքսի վարելու լիցենզավորման նոր կարգ չունեցող տաքսիստներն արդեն սկսվել են տուգանվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի տրասնպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Տաքսիստներն արդեն տուգանվում են, սակայն շատ-շատ են նաեւ այն տաքսիստները, որոնք դիմում են նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար»,- ասաց նախարարը:
Նշենք, որ հարյուրավոր տաքսիստներ երկու-երեք ամիս շարունակ պայքարում էին նոր օրենքի դեմ՝ պնդելով, որ սա գումար կորզելու նոր միջոց է:
Հիշեցնենք, որ մասնավոր վարորդների համար նախատեսված պետական տուրքը ամսական նախատեսում է 12 հազար դրամ, իսկ տաքսի ծառայություններում՝ 30 հազար, որից 9.5 հազարը արտոնագրման վճարն է, 19.5 հազարը՝ եկամտահարկը։ Բացի դրանից, 4 մեքենայից ավելի ունեցող տաքսի ծառայությունների համար տարեկան տուրքը նախատեսված է 200 հազար դրամ: Օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:





























