Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն առաջին անգամ օրենսդրորեն կրճատվում է նահանգում ջրի օգտագործումը: Նահանգապետի կայքի փոխանցմամբ, ջրի օգտագործումը սահմանափակվում է 25 տոկոսով:

«Այն բանից հետո, երբ արձանագրվեցին նահանգի պատմության մեջ ամենաքիչ ձյան տեղումները, ինչպես նաեւ հաշվի առնելով չդադարող երաշտները, նահանգապետ Էդմունդ Ջերրի Բրաուն կրտսերը հայտարարել է գործողությունների մասին, որոնք կօգնեն պահպանել ջուրը, բարելավել պայքարը ջրի ոչ ռացիոնալ օգտագործման դեմ»,-ասված է հաղորդագրությունում:

Նոր պահանջները վերաբերում են ինչպես ընկերություններին, այնպես էլ մասնավոր անձանց, սակայն չեն վերաբերելու գյուղատնտեսներին: