Համր կինոյի աստղ Չարլի Չապլինի եւ նրա 2-րդկ նոջ՝ Լիտա Գրեյի ամուսնալուծության սկանդալային փաստաթղթերը աճուրդի են հանվել։ Այս մասին գրում է The Times-ը։ Փաստաթղթերում Գրեյը պատմում է, թե ինչպես է Չապլինը գայթակղել իրեն, երբ ինքը անչափահաս էր, ինչպես է ինքը հղիացել եւ թե ինչպես է Չապլինը իբր թե դավաճանել իրեն երիտասարդ աստղերի հետ։
Գրեյի ներկայացրած ապահարզանի դիմումի բնօրինակը հայտնաբերվել է Լոս Անջելեսի Առաջին ազգային բանկում։ Փաստաթղթերի վաճառքով զբաղվում է Parade Antiques բրիտանական մատակարարը։ 50 էջից բաղկացած փաստաթուղթը գնահատվում է 15 հազար ֆունտ, գրում է The Daily Mail-ը։
Համարվում է, որ ընդհանուր առմամբ գոյություն ունի այս փաստաթղթերի 16 պատճե, որոնք ուղարկվել էին Չապլինին եւ գործընթացի հետ կապ ունեցող տարբեր բանկերին։
35-ամյա Չապլինն ու 16-ամյա Գրեյը ամուսնացել էին 1924թ. եւ համատեղ ապրել 3 տարի։ Ենթադրվում է, որ փաստաթղթում նկարագրված փաստերը Չապլինին վարկաբեկելու եւ նրանից մեծ փոխհատուցում ստանալ ու նպատակ էին հետապնդում։ Զույգն ամուսնալուծվեց 1927թ., եւ Գրեյը որպես փոխհատուցում ստացավ 800 հազար դոլար։





























