Գերմանական Սննդի եւ առողջության ինստիտուտի աշխատակիցների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ շոկոլադի եւ ածխաջրերով դիետայի համադրությունն օգնում է նիհարել: Շոկոլադը կենսաբանորեն ակտիվ միացությունների հարուստ աղբյուր է:

Գիտափորձի ընթացքում գերմանացի գիտնականները 19-67 տարեկան կամավորներին երեք խմբի են բաժանել: Առաջին խումբը քիչ քանակությամբ ածխաջրեր պարունակող դիետայի է հետեւել, երկրորդը՝ նույն դիետայի հետ օրական 42 գրամ մուգ շոկոլադ է կերել (81% կակաոյի պարունակությամբ): Իսկ երրորդ խմբին առաջարկել են սնվել սովորական սննդակարգով:

Ըստ RG-ի, ի տարբերություն վերջինի, առաջին երկու խմբերը քաշ են կորցրել, ընդ որում, շոկոլադ օգտագործողները՝ 10%-ով ավելի շատ:

Շոկոլադը, փաստորեն, իսկապես դրական արդյունք է տալիս: Սակայն միայն շոկոլադ ուտելով ցանկալի արդյունքի հասնելն անհնար է: Հարկավոր է այն համադրել դիետայի հետ, իսկ լավագույն արդյունքի հասնելու համար՝ նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության: