Բրիտանացի գիտնականները պնդում են, որ առողջության համար ավելի օգտակար, ինչպես նաեւ ավելի էժան եւ շրջակա միջավայրի համար անվտանգ կարտոֆիլի տեսակ են մշակում: Նորվիչի Sainsbury լաբորատորիայի մասնագետները պետական ֆինանսավորում են ստացել՝ օգտակար գեներ պարունակող կարտոֆիլի նոր տեսակ աճեցնելու համար, որպեսզի կատարյալ բերք ստեղծեն եւ լուծեն գյուղատնտեսության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ:

Ըստ Kedem-ի, գիտնականները հույս ունեն նոր կարտոֆիլի փորձարկումն իրականացնել 12 ամսվա ընթացքում:

Նրանց խոսքով, այս կարտոֆիլը թույլ կտա նվազեցնել ոլորտի վնասները եւ կրճատել թափոնները, ինչի հաշվին կկրճատվի նաեւ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, իսկ ամենակարեւորը՝ այն օգտակար կլինի: