Շիկակարմիր կատուն ծովային բեռնափոխադրումների կոնտեյներով Եգիպտոսից հասել է Մեծ Բրիտանիա։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։  Կենդանուն գտել էր Mediterranean Linens ընկերության աշխատակիցը, որը կոնտեյների միջից լսել էր փոքրիկ կատվի մլավոցը։

Դեպքի վայր են ժամանել կենդանիների պաշտպանության Բրիտանիայի թագավորական ընկերության աշխատակիցները։ Նրանք սովահար 8 շաբաթական կատվին գտել էին արկղերից մեկի մեջ։ Կատուն ստացել է Սինդբադ մականունը, գրում է Gazeta-ն։

Կենդանիների պաշտպանության բրիտանական թագավորական ընկերությունը հայտնել է, որ հրաշք կարելի է համարել այն, որ կենդանին 17 օր սոված մնալուց հետո ողջ է։

Սինդբադին սկզբում ուղարկել են անասնաբուժական կլինիկա, իսկ հիմա նա գտնվում է Բրիստոլում 4 ամսվա կարանտինի մեջ։