ԱՄՆ Թեննեսի նահանգի բնակիչը ճաշին պատվիրած ոստրեների մեջ 50 մարգարիտ է գտել, գրում է WSMV-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանկլին քաղաքի Puckett's Boathouse ռեստորանում։
Երբ 53-ամյա Թոնի Էլիոթը կծել է ոստրեի մի մասը, ատամի տակ կոշտ բան է շոշափել։ Կինը կարծել է, թե իր ատամն է կոտրվել, սակայն պարզվել է, որ դա մարգարիտ է։ Դրանից հետո ափսեի մեջ հայտնվել է եւս 49 մարգարիտ։ «Մենք նախկինում նման բան չէինք տեսել։ Եղել են դեպքեր, երբ այցելուները մարգարիտներ են գտել, բայց 50 հատ միանգամից, երբեք»,- մեջբերում է ռեստորանի կառավարչի խոսքը ABC News-ը։
Հաստատության աշխատակիցները մաքրել են մարգարիտները եւ փաթեթավորել այցելուի համար։ «Սա նրա ոստրեն էր, եւ հետեւաբար մարգարիտները նույնպես նրանն են։ Դա նույնն է, թե վիճակախաղ շահես»,- ասել է կառավարիչը՝ նշելով, որ ռեստորանի ոստրեները հավաքում են Լուիզիանա նահանգի Մեքսիկական ծոցում, գրում է Lenta-ն։





























