Հղի ամերիկուհին չի հասցրել հիվանդանոց հասնել խցանման պատճառով, որը գոյացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյան համար ճանապարհները փակելուց հետո։ Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում, գրում է NBC News-ը։

Կնոջը օգնել է ծննդաբերել բուժքույրը, որը նույնպես հայտնվել էր այդ խցանման մեջ, գրում է Lenta-ն։

Բժիշկների խումբը ծննդկան կնոջը  հասել է 10-15 րոպե անց։  Նրանք զննել են նորածին տղային եւ նրա մորը, որից հետո տեղափոխել հիվանդանոց։ Նրանք իրենց լավ են զգում, հայտնում է տեղական WLKY կայքը։