Բելառուսում սոցիալական ցանցերի օգտատերերը որոշել են միավորվել այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սոցիալական կախվածության նախազգուշացման» մասին որոշում է ստորագրել, որն ուղղված է անբան քաղաքացիների դեմ պայքարին։
«Համացանցում անմիջապես պատասխանել են նոր որոշմանը։ Facebook-ում նույն օրը հայտնվեց «Մակաբույծների կուսակցություն» եւ «Մակաբույծներ» էջերը։ Կուսակցության կարգախոսն է. «Մենք ստրուկներ չենք», գրում է «Բելոռուսկի պարտիզան»-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Լուկաշենկոն փաստաթուղթ էր ստորագրել, որի համաձայն՝ պետական ծախսերի ֆինանսավորմանը ավելի քան կես տարի չմասնակցող անձինք պարտավորվում են 3.6 մլն բելառուսական ռուբլի վճարել (112 000 դրամ)։





























