Ֆրանսիայի իշխանությունները ծխախոտային նոր օրենք են ընդունել, ըստ որի երկրի տարածքում բոլոր տեսակի ծխախոտները պետք է վաճառվեն միանման տուփերով, հաղորդում է Le Figaro-ն։

Բացի այդ, երկրի իշխանություններն արգելել են տուփերի վրա տեղադրել լոգոտիպեր ու տարբերակիչ նշաններ։

Ֆրանսիացի օրենսդիրները համարում են, որ նոր միջոցառումների շնորհիվ ծխախոտն ավելի քիչ գրավիչ կդառնա բնակիչների համար։ Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մայիսից։

Նշենք, որ նմանատիկ օրենք է գործում նաեւ Ավստրալիայում ու Իռլանդիայում Բացի այդ, 2016-ի մայիսից նման օրենք կսկսի գործել նաեւ Մեծ Բրիտանիայում, հաղորդում է Planet-today-ը։