Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն, նոր ծնված կամ որդեգրված երեխային խնամելու համար ծնողները կարող են իրար միջեւ կիսել արձակուրդը:
Բացի ծննդաբերության համար մորը տրամադրվող երկշաբաթյա արձակուրդից, այսուհետ ծնողները կկարողանան որոշել, թե ինչպես են ցանկանում կիսել երեխայի խնամքի համար տրամադրվող 50 շաբաթ արձակուրդն ու 37 շաբաթ վճարվող արձակուրդը:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, նոր կանոնների համաձայն՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրան խնամելու համար ծնողները կարող են միաժամանակ արձակուրդ վերցնել:




























