Ֆրանսիայում աճել է թմրանյութերի օգտագործումը, այդ թվում՝ կանեփի, էքստազիի եւ կոկաինի: Այս մասին գրել է AFP գործակալությունը:
Տվյալները Ֆրանսիայի Թմրանյութերի եւ թմրամոլության մոնիթորինգի կենտրոնի 2014 թվականի զեկույցից են:
Դրա համաձայն, կանեփն ամենաշատն օգտագործվող թմրանյութերից է: Քաղաքացիների առնվազն 42% կյանքում գոնե մեկ անգամ օգտագործել է այն: Թմրանյութերի օգտագործումն աճել է տարիքային բոլոր խմբերում, բայց հատկապես 18-40 տարեկան կանանց եւ 18-55 տարեկան տղամարդկանց շրջանում:
Ըստ Gazeta-ի, էքստազիի օգտագործումը, ի տարբերություն 2010 թվականի 0.3%-ի, 2014-ին հասել է 0.9%-ի:
Նշվում է, որ հերոինի եւ հալյուցինացիա առաջացնող սնկերի օգտագործումը Ֆրանսիայի բնակչության շրջանում 0.2% է կազմում:
Հարցումն անցկացվել է 2013 թվականի դեկտեմբերից մինչեւ 2014-ի մայիս: Դրան մասնակցել է ավելի քան 15 հազար քաղաքացի:




























