ԱՄՆ հակահրթիռային գործակալությունն ավելի քան 10 մլրդ դոլար է ծախսել սպառազինություն ստեղծելու համար, որը հետագայում անարդյունավետ է ճանաչվել: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Լողացող ռադիոտեղորոշիչ SBX համալիրի նախատիպի մշակման համար ծախսված 2.2 մլրդ դոլարը հարկատուների գումարի անիմաստ վատնում է եղել:

Ըստ Gazeta-ի, փորձագետները վստահ են, որ այդ գումարը կարող էր օգտագործվել ավելի լայն հնարավորություններով ցամաքային ռադարների արտադրության համար:

Մերժված մշակումների թվում է եղել նաեւ Boeing 747-ի համար օդային լազերը, որը պետք է ճառագայթներով ոչնչացներ հակառակորդի հրթիռները: Դրա մշակման համար էլ 5.3 մլրդ դոլար է ծախսվել: