Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, լրացուցիչ խթան կհանդիսանան Հայաստանի տնտեսության զարգացման, նրա՝ ԵՏՄ-ում առավել ինտեգրման համար: Այս մասին, ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դա ՀՀ-ին հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված, ազատ մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական եւ գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, մուտք գործել ԵՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը եւ այլն: Առավելություններն ակնհայտ են»,-ընդգծել է նա:





























