Աշխարհի ամենամեծ ճագարի՝ 1.2 մետրանոց Դարեհի որդին, հոր մրցակիցն է դարձել: Ջեֆ անունով երիտասարդ կենդանին 1.16 մետր երկարություն ունի եւ դեռեւս շարունակում է աճել:

Ջեֆն ու Դարեհն ապրում են բրիտանական Վուսթերշիրում: Նրանց տիրուհին 63-ամյա Անեթ Էդվարդսն է, ով նշել է, որ կրտսեր ճագարը շուրջ կես տարի դեռեւս կաճի եւ, ամենայն հավանականությամբ կգերազանցի հոր ռեկորդը:

Ըստ Metro-ի, Դարեհը պաշտոնապես աշխարհի ամենամեծ ճագարն է համարվում եւ ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Նա շուրջ 22 կգ է կշռում: