Նյու Յորքի այգիներից մեկում անհայտ անձինք տեղադրել են Էդվարդ Սնոուդենի կիսանդրին, հաղորդում է NY Daily News-ը:

Կիսանդրին տեղադրել են ԱՄՆ անկախության համար պատերազմի տարիներին բրիտանական իշխանությունների կողմից սպանվածների հիշատակին տեղադրված սյան վրա:

«Եթե մենք նայենքպատմությունը, ապա այն մարդիկ, որոնց հիմա հուշարձաններ ենք կանգնեցնում, այդ թվում նրանց, որոնք պայքարել են բրիտանական կառավարման դեմ, ժամանակին հանցագործներ են եղել: Հիմա նրանք հերոսներ են»,-հայտնել են հուշարձանի հեղինակները, խնդրելով չնշել իրենց անունը:

Նրանց խոսքով՝ Սնոուդենի եւ երկրի անկախության մարտիկների միջեւ կապը պատահական չէ, հաղորդում է Gazeta-ն:

Հուշարձանը ապամոնտաժվել է տեղադրելուց մի քանի ժամ անց: