ՌԴ Առողջապահության նախարարությունը քննարկում է ծխախոտի տուփերի վրա ծխախոտի հետեւանքների մասին սարսափազդու լուսանկարների փոխարեն դրական գրառումներ տեղադրելու նախաձեռնությունը։ Այս մասին գրում է M24.ru-ն։
Համապատասխան առաջարկն արդեն 5 հազարից ավել ձայն է հավաքել «Ռուսական հասարակական նախաձեռնության» կայքում։ «Շատերը պարզապես շրջում են տուփը այդ սարսափելի նկարները չտեսնելու համար։ Ավելի արդյունավետ կլիներ, եթե ծխախոտի տուփերի վրա առողջ ապրելակերպ քարոզող նկարներ տեղադրված լինեին»,- ասված է նախաձեռնության նկարագրության մեջ։
Առողջապահության նախարարի օգնականը հայտարարել է, որ գերատեսչությունը չի բացառում այդ որոշման քննարկումը։




























