Հնդկաստանի Ութար Փրադեշ նահանգի բնակիչը փորձել է ամուսնանալ օձի հետ։ Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը։ 27-ամյա Սանդիփ Փաթելը համոզված էր, որ կոբրան անցյալ կյանքում գեղեցիկ աղջիկ է եղել եւ սիրահարվել է իրեն։

Տեղի տաճարներից մեկում կատարվող ամուսնության արարողությանը ներկա է եղել ավելի քան 12 000 մարդ։ Սակայն հարսանիքը ընդհատվել է ոստիկանության աշխատակիցների հայտնվելուց հետո, գրում է Lenta-ն։

Տաճար ժամանած ոստիկանները ձերբակալել են Փաթելին եւ նրա հորը հասարակական կարգը խախտելու համար։ Հաղորդվում է, որ հյուրերը դժգոհություն են հայտնել ձերբակալությունների կապակցությամբ, եւ աշխատակիցները ստիպված օժանդակ ուժեր են խնդրել։