Ավստրալիայում 11 տարեկան աուտիստ Լյուք Շամբրուքին, որին 5 օր կորած էին համարում, գտել են խիտ թփուտներով պատված տեղանքում։ Այս մասին գրում է The Times-ը։

Հաղորդվում է, որ տղայի ծնողները ի սկզբանե չեն հասկացել, որ նա կորել է։ Երբ նրանք դա գիտակցել են եւ չեն գտել երեխային, դիմել են ոստիկանություն։

Իրավապահ մարմինները սկսել էին երեխայի որոնման աշխատանքները եւ ոստիկանական ուղղաթիռ էին օդ բարձրացրել, ինչի շնորհիվ թփերում գտել էին երեխային, գրում է Gazeta-ն։

Ոստիկանների խոսքով՝ երեխան գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում։ Բացի այդ, տղան ջրազրկվել էր եւ ցրտահարվել։