Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել հավանության արժանացնել ռեստորաններում եւ սրճարաններում ծխելու արգելքի մասին օրենքը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Նշվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2018թ.։ Իշխանությունները 6 տարի շարունակ քննարկում էին այս հարցը։

Նշենք, որ ռեստորաններում եւ սրճարաններում ծխելու արգելքը գործում է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Գերմանիայի որոշ դաշնային հողերում, գրում է Gazeta-ն։  Կառավարությունը հայտարարել է, որ օրենքից կրած վնասի դեպքում հաստատությունների տերերին ֆինանսական օգնություն կցուցաբերվի։