Պերուում հնագիտական պեղումների ժամանակ գիտնականներին հաջողվել է մի քանի տասնյակ դամբարան հայտնաբերել, որոնցում շուրջ 40 մումիա կա:

Ներկայում 7 դամբարան արդեն բացվել է, որոնցից 171 մումիա են դուրս բերել: Օնթարիոյի Թագավորական թանգարանի աշխատակից Ջասթին Ջենինգսի խոսքով, բոլոր դամբարանները տեղակայված են դաշտավայրի շուրջ փռված բլուրների վրա, որտեղ ապրել են հնագույն պերուացիները:

Ըստ Informing-ի, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված պերուացիներին հուղարկավորել են մեր թվարկության 800 եւ 1000 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է խեցիներին. հնագետները նշում են, որ դրանց վրա հիմնականում երջանիկ մարդկանց դեմքեր են պատկերված, ինչը բնորոշ չէ այդ ժամանակաշրջանին: