Հյուսիսային Կորեայի առաջին տիկինը այս տարվա մեջ առաջին անգամ երեւացել է հանրությանը, տեղեկացնում են հյուսիսկորեական լրատվամիջոցները։

Իր ամուսնու հետ միասին Լի Սուլ Չժուն ներկա է եղել Կիմ Իր Սենի անվան մարզադաշտում անցկացվող ֆուտբոլային հանդիպմանը, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Վերջին անգամ նրան տեսել էին 2014թ. դեկտեմբերին Կիմ Չեն Ընի հոր՝ Կիմ Չեն Իրի մահվան տարելիցի արարողության ժամանակ։