2015թ. աշխարհում դրամական փոխանցումների ծավալները զգալիորեն դանդաղել են։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի միգրացիայի եւ զարգացման հետազոտությունների հետազոտության մեջ, փոխանցում է Business Standart-ը։ Փոխանցումների ընդհանուր ծավալը 2014թ. կազմել է 583 մլրդ դոլար։ Աշխարհում կատարվող փոխանցումների առյուծաբաժինը բաժին է ընկնում Հնդկաստանին՝ 70 մլրդ դոլար, այնուհետեւ գալիս է Չինաստանը՝ 64 մլրդ դոլար եւ Ֆիլիպինները՝ 28 մլրդ դոլար։
«Տրամաբանական կլիներ այդ հոսքը օգտագործել այդ երկրների ենթակառուցվածքների զարգացման նախագծերի համար։ Իսրայելը եւ Հնդկաստանը ցույց տվեցին, թե ինչպես կարելի է կառավարել մակրոճգնաժամները՝ օգտագործելով սփյուռքի հարստությունը։ Մեքսիկացի միգրանտները զարգացրեցին երկրի շինարարական սեկտորը, իսկ Տաջիկստանը երկրի պետական բյուջեն 2 անգամ գերազանցող դրամական փոխանցումներ է ստանում։ Ակնհայտ է, որ աշխատանքային միգրանտները դարձել են համաշխարհային ժամանակակից տնտեսության կարեւոր խաղացողները»,- ասված է Համաշխարհային բանկի զեկույցում, գրում է Gazeta-ն։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2015թ. աշխարհում դրամական փոխանցումները կկազմեն 586 մլրդ դոլար։ Փոխանցումների մեծ մասը կատարվել են ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ ԱՄԷ-ից դեպի Հնդկաստան, Չինաստան, Ֆիլիպիններ, Մեքսիկա եւ Նիգերիա։





























