Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախազգուշացրել է իր քաղաքացիներին ԱՄՆ-ի հետ հնարավոր պատերազմի մասին: Այսկերպ Չավեսը պատասխանել է ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի միջեւ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, ըստ որի, Կոլումբիայում պետք է տեղակայվեն ամերիկյան բազաներ` թմրաթրաֆիկի դեմ պայքարելու նպատակով: Չավեսը ենթադրում է, որ իրականում Սպիտակ տունը նախատեսում է Կոլումբիայում պլացդարմ է ստեղծում հետագայում հարեւոն Վենեսուելայի վրա հարձակվելու համար:

Վենեսուելայի նախագահը իր քաղաքացիներին ուղղված հերթական ուղերձում սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քղաքականությունը: Նրա խոսքով, Օբաման պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Հոնդուրաս վերադարձնի տապալված նախագահ Մանուել Սելայնիին, ոչ թե «ընդլայնի ռազմական ներկայությունը լատինական Ամերիկայում»: Հոնդուրասի նախագահի վերադարձն, ըստ նրա, հնարավոր կլինի, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն իր ձեռքերը կհեռացնի Հոնդուրասից:

Չավեսը նաեւ հայտարարել է, որ Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում «երկիրը միայնակ չի մնա, որովհետեւ կսկսվի հզոր հակաիմպերիալիստական շարժում եւ Աստված մեզ օգնական»:

«Մենք պատերազմ չենք ուզում, ատում ենք պատերազմը, բայց մենք նաեւ պետք է պատրաստ լինեն դրան: Վենեսուելան ԱՄՆ-ի համար համար առաջին թիրախն է»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ նակրոթրաֆիկինգի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ը նախատեսում է զինվորական կոնտինգենտ տեղակայել կոլումբիական 7 բազաներում: