Համացանցում նոր սերնդի BMW 7-Series սեդանի առաջին պաշտոնական լուսանկարն է հայտնվել: Այն հրապարակվել է գերմանական ավտոընկերության ավստրիական գրասենյակի կայքում: Ներկայում այն մասնաճյուղի կայքից հեռացվել է, բայց լուսանկարը վերահրապարակել է BMW Blog կայքը:
Բացի լուսանկարից, նաեւ մոդելի մասին նոր մանրամասներ են հրապարակվել: Մասնավորապես, հայտնի է, որ նախ BMW 7-Series-ը շուկայում կհայտնվի երեք տեսակի շարժիչով. 326 (740i) եւ 450 (750i xDrive) ձիաուժ հզորությամբ երկու բենզինե շարժիչով, ինչպես նաեւ 265 ուժանոց (730d) դիզելային տարբերակով:
Ըստ Motor-ի, սեդանը, որը ներկայացվելու է չորեքշաբթի՝ հունիսի 10-ին, առաջարկվելու է 13 գույնով:





























