Renault ընկերությունը հաստատել է երկու խցիկով Duster-ի ստեղծման մասին լուրը: Մոդելի պրեմիերան կայանալու է հունիսի 18-ին, Բուենոս Այրեսի ավտոսրահում:
Ընկերությունում նշել են միայն, որ մոդելը կպահպանի Duster-ի բոլոր առավելությունները, 5 նստատեղ կունենա եւ մեծ բեռնախցիկ: Նորույթի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Ըստ Motor-ի, Duster-ը թափքով «փիքափ» տարբերակ արդեն ունի: 500 օրինակով հատուկ տարբերակը մշակվել է Romturingia ընկերության հետ:
Ռումինիայում գոյություն ունեցող Duster-ը երկտեղանոց խցիկ ունի, 110 ձիաուժ հզորությամբ 1.5 լիտրանոց շարժիչ:





























