Worldcarfans պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր սերնդի Honda Civic-ի սրահի լրտեսական լուսանկարները:

Դատելով դրանցից՝ ամբողջությամբ փոխվելու են մոդելի փոխանցման տուփը, ղեկանիվը եւ առջեւի ցուցատախտակի կոճակների դիրքը: Ըստ Motor-ի, մեքենան ավելի երկար, լայն եւ ցածր է դառնալու:

Ի տարբերություն ներկա սերնդի մոդելի, նոր սերնդի Civic-ը 1.5 լիտր տարողությամբ տուրբոշարժիչ կունենա: Հասանելի այլ շարժիչների մասին ոչինչ հայտնի չէ:

Տասներորդ սերնդի Honda Civic-ը կվաճառվի ամբողջ աշխարհում: Վաճառքը կսկսվի ԱՄՆ-ում, այս տարվա աշնանը: