Գերմանական Audi-ն A6 ultra սեդանը երկարատեւ ուղեւորության է ուղարկելու՝ նպատակ ունենալով համաշխարհային նոր ռեկորդ սահմանել:
Ռեկորդը սահմանելու համար հարկավոր է առավելագույն երկրներ այցելել միայն մեկ անգամ լիցքավորված բաքով: Հետաքրքիր ուղեւորությանը մասնակցելու է հայտնի ավտոմրցարշավորդուհի եւ հաղորդավար Ռեբեկկա Ջեքսոնը, ինչպես նաեւ լրագրող Էնդրյու Ֆրենկելը:
Audi A6 2.0 TDI ultra սեդանով նրանք այցելելու են Նիդեռլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրդ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտեյն, Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, ինչպես նաեւ Բալկանյան պետություններ: Նախատեսվում է անցնել 1.600 կմ, իսկ դիզելային վառելիքի համար ծախսվելու է 123 եվրո:
Ըստ Motor-ի, Audi A6 2.0 TDI ultra-ն 2 լիտրանոց 4 մխոցով տուրբոդիզելային շարժիչ ունի՝ 190 ձիաուժ հզորությամբ:





























