8 մարդ է տուժել օգոստոսի 6-ին Ադրբեջանի մայրաքաղաքի Ղարադաղի շրջանի տարածքում երկու ուղեւորատար ավտոբուսների բախման արդյունքում: Այդ մասին Trend-ին հայտնել են շտապօգնության քաղաքային կայանից:

Բժիշկները բոլոր տուժածների վիճակը գնահատում են որպես միջին ծանրության, վնասվածքները աննշան են: Ավտոբուսները բախվել են «Սադարակ» առեւտրի կենտրոնի մերձակայքում: