Նոր սերնդի Renault Koleos-ը վաճառքի կհանվի 2016 թվականին: Ընկերության տեղեկացմամբ, մոդելի պրեմիերան կկայանա առաջիկա ավտոսրահներից որեւէ մեկում:

Նախորդ տարբերակից նորույթի գլխավոր տարբերությունը չափսերն են. այն ավելի մեծ կլինի՝ երկարությունը կկազմի շուրջ 5 մետր: Բացի այդ, մեքենան նստատեղերի երրորդ շարք կունենա՝ դառնալով 7 տեղանոց:

Նոր Renault Koleos-ի գինը կսկսվի 1 մլն 299 հազար ռուբլուց: Ի դեպ, 2015 թվականին վերջին սերնդի Renault Logan-ն ու Sandero-ն ավտոմատ փոխանցման տուփ կունենան:

Ներկայում երկու մոդելներն էլ հասանելի է միայն «մեխանիկական» տարբերակով: Renault Logan-ն առաջարկվում է 1.6 լիտր բենզինե շարժիչով՝ 82 կամ 102 ձիաուժ հզորությամբ: Ըստ Newsler.ru-ի, այդպիսի շարժիչ ունի Renault Sandero-ն: